Բելառուսի oրերի շրջանակներում Երևանում բացվել է բելառուսական ազգային ցուցահանդեսը20 մայիսի 2011 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Հայաստանում Բելառուսի oրերի շրջանակներում Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի տանը տեղի ունեցավ Բելառուսի ժամանակակից արվեստի թանգարանի «Յուվելիրիկա» հավաքածուի ցուցահանդեսի և ժողովրդական արհեստների ու ստեղծագործության ցուցահանդես-տոնավաճառի բացումը: Ցուցահանդեսը բացեց բելառուս ակկորդեոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Իգոր Կվաշեվիչը: Ցուցահանդեսի ընթացքում Բելառուսից ժամանած վարպետները անցկացրեցին վարպետության ցուցադրական դասընթացներ` գոտիների հյուսում, ջուլհակություն, բրուտագործություն և ծղոտագործություն: Մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես ծանոթությունը թղթարվեստի` վիցինանկայի տեխնիկայի հետ: Բելառուսի օրերը Հայաստանում մեկնարկել են մայիսի 19-ին և ավարտվելու են մայիսի 22-ին: Բելառուսի պատվիրակության ղեկավարն է Բելառուսի մշակույթի փոխնախարար Վլադիմիր Կարաչևսկին: Մշակութային օրերի գագաթնակետը կլինի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք գալա համերգը, որի ընթացքում ելույթ կունենան Բելառուսի պարի պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար Վալենտին Դուդկևիչ), «Չիստի գոլոս» վոկալ համույթը և ակկորդեոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Իգոր Կվաշեվիչը: Մինչև մայիսի 22-ը համերգներ տեղի կունենան նաև Արմավիրում և Գյումրիում: Համաձայն նախնական տվյալների, Բելառուսում Հայաստանի օրերը տեղի կունենան 2013 թ-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |