Դաշնակցին ռազմական օգնություն չցուցաբերելը միայն կվարկաբեկի ՀԱՊԿ-ն

Դաշնակցին ռազմական օգնություն չցուցաբերելը միայն կվարկաբեկի ՀԱՊԿ-ն

PanARMENIAN.Net - Երրորդ երկրի հետ ռազմական գործողությունների մեջ ներքաշված դաշնակցին անհապաղ ռազմական օգնություն չցուցաբերելը միայն կվարկաբեկի ՀԱՊԿ-ին որպես ռազմաքաղաքական գործոն հետխորհրդային տարածքում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, այն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ կազմակերպության հետագա ճակատագրի համար: «Դա հատկապես ակտուալ է ղարաբաղյան հակամարտության շուրջ ռազմաքաղաքական գործընթացների զարգացման հեռանկարների վերլուծության ժամանակ: Վերը նշվածը չպետք է այն տպավորությունը թողնի, թե ՀԱՊԿ-ն ինչ-որ բացասական դեր ունի Հարավային Կովկասում կամ որևէ հոռետեսական ակնկալիքներ կան այդ կազմակերպության ապագայի վերաբերյալ: Հակառակը, ամենայն պատասխանատվությամբ կարելի է ասել, որ հենց ՀԱՊԿ-ն ու ռազմաքաղաքական դաշինքի ամրապնդումը Ռուսաստանի հետ կարևորագույն զսպող գործոն են հանդիսանում Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության ու անվտանգության պահպանման համար»,-ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---