Հայաստանի ԱԳ նախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահի հետ20 մայիսի 2011 - 20:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ: Կողմերը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ են քննարկել: Նալբանդյանը հանդիպել է նաև ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ և քննարկել տարածաշրջան միջնորդների առաջիկա այցի հարցերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի սկզբին կայցելեն տարածաշրջան, որից հետո կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |