Գեղարքունիքի երեք դպրոցներ համալրվեցին համակարգիչներով![]() 21 մայիսի 2011 - 10:24 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Գեղամավան և Նորատուս գյուղերի դպրոցներին նվիրեց համակարգիչներ։ «Մենք ողջունում ենք ընկերության այս նախաձեռնությունը, և հուսով ենք, որ «ԱրմենՏել»-ի այս ծրագիրը կլինի շարունակական: Նոր ուսումնական տարում ավելի շատ աշակերտներ կարող են մեծ արդյունավետությամբ օգտագործել համացանցի և նոր տեխնոլոգիաների հնարավորությունները», - նշեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: «Beeline պայծառ ապագա», դա երիտասարդներին ուղղված մեր սոցիալական ծրագրերի կարգախոսն է, և ես ուրախ եմ, որ մեր պարագայում բիզնեսի սոցիալական պատասխանատվության հասկացությունն արդեն այսօր համահունչ է կրթական ծրագրերին և ամենաժամանակակից տեխնոլոգիաներին: Հուսով եմ, որ շնորհիվ մեր օգնության երիտասարդ սերունդն ավելի տեղեկացված կլինի համակարգիչների և ինտերնետ գրագիտության հարցում», - ասաց «ԱրմենՏել» վաճառքի տնօրեն Ա. Սիվոլապովը: «ԱրմենՏել»-ն իրականացնում է այս ծրագիրն արդեն երորրդ տարին, և այդ ժամանակահատվածում համակարգիչներով համալրվել են Հայաստանի տասնյակ դպրոցներ: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում շրջաններին, հատկապես գյուղական և սահմանամերձ դպրոցներին. նպատակ ունենալով խթանել համակարգչային տեխնոլոգիաների հավասար հասանելիությունն ամբողջ հանրապետությունում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |