Ստամբուլի հայկական Սբ Որդվոց Որոտման եկեղեցին կվերածվի մշակութային կենտրոնի![]() 21 մայիսի 2011 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում վերականգնվում է հայկական Սբ Որդվոց Որոտման եկեղեցին: Ինչպես գրում է հայ-թուրքական «Ակոս» թերթը, նախագծի ղեկավար Գևորգ Օզկարագյոզը հայտնել է, որ Սբ Որդվոց Որոտման վերանորոգումը սկսվել է «Ստամբուլը 2010-ի Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Վերանորոգման աշխատանքները սկսվել են կես տարի առաջ՝ «Ստամբուլ 2010» գործակալության և Սբ Աստվածամոր հիմնադրամի միջև համաձայնության հիման վրա: Նոր մշակութային կենտրոնի բացումը նախատեսվում է հունիսի 15-ին: Վերջին տարիներին Թուրքիայում սկսել են վերականգնել քրիստոնեական եկեղեցիները, այդ թվում նաև հայկական, զբոսաշրջիկներին գրավելու նպատակով: Վերականգնված եկեղեցիները պատկանելու են Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությանը, ժամերգությունն այնտեղ արգելված է, նրանք գործելու են որպես թանգարաններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |