Դիկ Ադվոկատը կոչ է անում չքննադատել Ռուսաստանի հավաքականին Հայաստանի հետ խաղից առաջ![]() 21 մայիսի 2011 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը կոչ է անում չքննադատել Ռուսաստանի հավաքականին Հայաստանի հետ խաղից առաջ: «Հայաստանի հետ խաղում որոշիչ է լինելու մեր ֆիզիկական պատրաստվածությունն ու կտրուկ խաղաոճը: Կտրուկ ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն արագությունն, այլ նաև սուր, անսպասելի որոշումները: Ցավոք սրտի, մեր որոշ ֆուտբոլիստներ, մասնավորապես լեգիոներները, զրկված են մշտական խաղային պրակտիկայից, ես վստահ չեմ, որ նրանք կկարողանան ցուցադրել այդ կտրուկ ոճը, ինչն էլ ինձ մտահոգում է»,-խոստովանել է Ադվոկատը «Սպորտ-էքսպրեսին»: Ադվոկատը գտնում է, որ թիմի շուրջ բացասական մթնոլորտ է ստեղծվել, իսկ թիմը նախկինի պես աջակցության կարիք ունի: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը վստահ է, որ ռուս ֆուտբոլիստները կաշխատեն քննադատությանը պատասխանել իրենց խաղով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |