Հաստատվել է ՀԱՄՀ 2010թ. գործունեության ֆինանսական հաշվետվությունը

Հաստատվել է ՀԱՄՀ  2010թ. գործունեության ֆինանսական հաշվետվությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես ասվում է ՀՀ կառավարության մամլո հաղորդագրության մեջ, նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո խորհրդի անդամներն անցել են օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը: Հիմնադրամի ընթացիկ ծրագրերի համատեքստում, մասնավորապես, մանրամասներ են ներկայացվել զբոսաշրջության, Տաթևի վերածնունդի և առողջապահության ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Միջազգային տնտեսական զարգացման միտումների շուրջ մտքերի փոխանակումից հետո խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2010թ. գործունեության ֆինանսական, ինչպես նաև աուդիտորական հաշվետվությունները: Արծարծվել է նաև կազմակերպության 2011թ. բյուջեի և ծախսերի հարաբերակցության հարցը:

Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, քննարկվել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության ռազմավարությանն առնչվող խնդիրներ, արծարծվել են նաև կազմակերպչական հարցեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---