Բակո Սահակյանն ու Սերգո Կարապետյանը քննարկել են հայրենական արտադրության խթանման հարցերը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ նրա տեղակալ Գրիշա Բաղիյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, քննարկվել են գյուղատնտեսության զարգացման, այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, հայրենական արտադրությունը խթանելու հիմնախնդիրներին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---