Լիլիթ Մկրտչյանն արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում 5,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը

Լիլիթ Մկրտչյանն արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում 5,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը

PanARMENIAN.Net - Վրաստանի Քութաիսի քաղաքում անցնում է արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստուհիներ:

7 տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 5,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Առաջնության առաջատարն է Խոանգ Տան-Տրանգը Հունգարիայից 6,5 միավորով:

Նելլի Աղինյանն ունի 4 միավոր և գտնվում է 28-րդ տեղում, Լիլիթ Գալոյանը 3,5 միավորով 38-րդ տեղում է, իսկ Մարիա Գևորգյանը՝ 3 միավորով 48-րդ տեղում:

Առաջնությունն ավարտվում է մայիսի 21-ին, հայտնում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---