Էդուարդ Անտինյան. ՀԱԿ-ը հեղափոխություն և իշխանափոխություն խոստացավ ու չիրագործեց21 մայիսի 2011 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում երրորդ քաղաքական ուժի ձևավորման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ կկայանա իշխանությունների համագործակցությունը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ: Այդ մասին լրագրողներին է հայտարարել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Էդուարդ Անտինյանը «Ժառանգության» կազմակերպած «Քաղաքացիական ժողովի» շրջանակներում: «Երրորդ քաղաքական ուժի օրն այսօր չէ, այլ վաղը, երբ այդ համագործակցությունը կկայանա կամ կտապալվի, երբ այդ համագործակցության արդյունքում հանրության ոչ մի խնդիր լուծում չի ստանա, կլուծվի միայն իշխանությունը պահելու հարցը»,-ասել է նա: Նա նշել է, որ ՀԱԿ-ը հեղափոխություն և իշխանափոխություն խոստացավ ու չիրագործեց և եթե տեղի չունենան արտահերթ ընտրություններ, ապա հերթական ընտրությունների կողմնակիցները կվերախմբավորվեն և պետք է հիշեցնեն ժողովրդին ՀԱԿ-ի խոստումների մասին, որպեսզի ժողովուրդը կարողանա ճիշտ ընտրություն կատարել: Անտինյանը նաև հիշեցրել է ՀԱԿ-ի այն հայտարարությունը, թե նա է կայունության երաշխավորն երկրում, իսկ մինչ այդ հայտարարում էր, թե եթե մյուս ընդդիմադիր ուժերը միանան իրեն, նրանք կարող են հեղփախություն գործել: «Ստացվում է, որ այս երեք տարիների ընթացքում կայնության երաշխավորներն երկրում մյուս ընդդիմադիրներն էին, որոնց ՀԱԿ-ը պետք է շնորհակալ լինի այն բանի համար, որ նրանք թույլ չտվեցին այս երեք տարիների ընթացքում ապակայունացնել երկիրը»,-ասել է Անտինյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |