19  Կոմանդոս. Հարսանիք լեռներում

Կոմանդոս. Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, հայ ժողովուրդը պատրաստ է ոչ միայն դիմակայել, այլև հաղթանակել

Կոմանդոս. Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, հայ ժողովուրդը պատրաստ է ոչ միայն դիմակայել, այլև հաղթանակել

PanARMENIAN.Net - Հայ դիվանագիտությունը մեղավոր է նրանում, որ մինչ Ադրբեջանը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, միջնորդները երկու կողմերին են կոչ անում պահպանել հրադադարը` դրանով իսկ «մեղավոր» ճանաչելով նաև Հայաստանին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է արցախյան պատերազմի վետերան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Ընդ որում` նա հիշեցրել է, որ ժամանակին հաշտությունը կնքվել էր հենց Ադրբեջանի խնդրանքով, քանի որ այդ ժամանակ եթե հայկական զինված ուժերը չկանգնեցվեին, ապա կհասնեին Լենքորանի, որտեղ նրանց կմիանային թալիշները, որոնք նույնպես պայքար էին մղում իրենց անկախության համար:

Խոսելով այսօր ստեղծված իրադրության մասին` Կոմանդոսն ընդգծել է, որ ներկա պահին դիպուկահարների պատերազմ է ընթանում, և դրան պետք է պատրաստ լինել ամենաբարձր մակարդակով: Նրա խոսքով` հարկավոր է շատ լուրջ մշակել ադրբեջանական կողմի սադրանքներին դիմակայելու հնարավոր միջոցները:

Արկադի Տեր-Թադևոսյանը ուշադրություն է դարձրել նաև այն բանին, որ ադրբեջանական կողմն ուշադիր հետևում է իրադարձություններին Հայաստանում, սակայն ջանում է լռել ցանկացած դրական երևույթների մասին: Այդպես, նրա խոսքով, շատ հաճախ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են Հայաստանից արտագաղթի մասին, բայց երբեք չեն հրապարակում տեղեկատվությունն այն մասին, որ այսօր Բերձորում (նախկին Լաչին) 600-ով ավելի շատ մարդ է բնակվում, քան 4 ամիս առաջ:

Կոմանդոսը ևս մեկ անգամ ընդգծել է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, հայ ժողովուրդը պատրաստ է ոչ միայն դիմակայել, այլև հաղթանակել:

15  Արցախյան պատերազմ
14  Արցախ. Ազատագրված տարածքներ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---