Էրդողանը գտնում է, որ Թուրքիան արդեն «մեկնել է հաշտության ձեռքը Հայաստանին»21 մայիսի 2011 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Կարսում նախընտրական ցույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է թուրք-ադրբեջանական և թուրք-հայկական հարաբերություններին: Ինչպես հաղորդում է թուրքական Dogan գործակալությունը, Էրդողանն ասել է. «Ինչ վերաբերում է եղբայրությանը, ապա մենք Ադրբեջանի և Նախիջևանի հետ հավերժ եղբայրներ ենք: Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա մենք բարի մտադրություններով մեր հաշտության ձեռքն արդեն մեկնել ենք Հայաստանին: Այժմ Հայաստանի հերթն է»,- ասել է Էրդողանը: Էրդողանը նաև իր գոհունակությունն է հայտնել «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժման առթիվ: Նա ընթերցել է Նախիջևանի խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի շնորհակալական նամակը, որում վերջինս նույնպես իր ուրախությունն է հայտնել հուշարձանի վերացման կապակցությամբ: Էրդողանն ափսոսանք է հայտնել այն առիթով, որ «Կարսը քննարկման առարկա է դարձել ոչ միայն իր բազմաթիվ արժանիքների, այլև անհեթեթ հուշարձանի շնորհիվ», և հաղորդել, որ կմասնակցի Հեյդար Ալիևի անվան ուսումնարանի հիմնաքարը դնելու արարողությանը: Ուսումնարանը Կարսում կկառուցի Ադրբեջանի նավթային ընկերությունը: Ցույցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Մի խումբ մարդիկ իշխանության դեմ կոչեր էին վանկարկում: Իրավապահ մարմինների աշխատակիցներն անմիջապես միջամտեցին և 10 հոգու բերման ենթարկեցին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |