Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում դիտել են «Արարատից Սիոն» ֆիլմը21 մայիսի 2011 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում կազմակերպել էր «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի ցուցադրումը: 2010 թ. «ՎԵՄ միդիա արթս» հեռուստաստուդիայի կողմից նկարահանված վավերագրականը, որն արժանացել է միջազգային կինոփառատոնների բազմաթիվ մրցանակների, ընդգրկվել էր «Քրիտոնեության շաբաթ» խորագրով համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումների շարքում: Միջոցառմանը ներկա էին համալսարանի ղեկավարությունը, դասախոսներն ու ուսանողները, ԱՊՀ, եվրոպական ու արաբական երկրների, Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ճապոնա-հայկական բարեկամության ընկերակցության անդամներ: Ֆիլմի ցուցադրմանը նախորդել է համալսարանի պրոռեկտոր, Ճապոնիայում Հայաստանի դեսպանության խորհրդատու, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանի ողջույնի խոսքը: Նա նշել է, որ ֆիլմի կենտրոնական թեմայից՝ Սուրբ Հողի վրա հազարամյակներ շարունակ հայկական ներկայության գաղտնիքների բացահայտումից եւ ծեսերի զտեղեն բնույթը պահպանելու մեջ հայ եկեղեցու կատարած բացառիկ դերի մասին պատմելուց բացի հեղինակները բարձրաձայնել են քրիստոնեական եւ համամարդկային արժեքների պահպանման, հոգեւոր դաստիարակության, հանուն հավատքի զոհաբերվելու պատրաստակամության մասին հավերժ հարցադրումները, հաղորդել է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |