Նինո Բուրջանաձեն Վրաստանի նախագահի հրաժարականն է պահանջում21 մայիսի 2011 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ հավաքվել են Թբիլիսիի Ազատության հրապարակում` մասնակցելու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը պահանջող ցույցին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Որոշ տվյալներով, հրապարակում երեքից հինգ հազար մարդ է հավաքվել: Ակցիայի կազմակերպիչը «Ազգային ժողով» կազմակերպությունն է, որի առաջնորդներից մեկը վրացական խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն է: Ինչպես նշում է «Նովոստի-Գրուզիա»-ն, հանրահավաքի կազմակերպիչները ակցիաներ են ծրագրել մայիսի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Ակցիայի անցկացման վայր է ժամանել վրացական ոստիկանությունը: Ցուցարարների կամ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից որևէ խախտումների մասին չի հաղորդվել: Հայտնի է նաև, որ ընդդիմության ցույց է ընթանում Բաթումիում, ակցիային երկու հազարից ոչ պակաս մարդ է մասնակցում: Վրաստանի նախագահը, որի հրաժարականն է պահանջում ընդդիմությունը, ակցիաների անցկացման ժամանակ պետք է այց կատարեր Հունգարիա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |