Կաննի կինոփառատոն. Հաղթողների պարգևատրման արարողության սպասումի մեջ![]() ![]() PanARMENIAN.Net - 11-օրյա պրեմիերաներից հետո Կաննի կինոփառատոնը մոտեցել է իր ավարտին: Փառատոնը փակել է ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Ելենա» կինոնկարը, որը պատմում է տարեց զույգի՝ Ելենայի և Վլադիմիրի մասին: Նրանք պատկանում են հասարակության տարբեր սոցիալական խավերի: Պետք է նաև ուշադրություն դարձնել թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի վրա: Չնայած նրան, որ ֆիլմը դուր է եկել քննադատներին, շատերը կարծում են, որ այն հաղթանակի շանսեր չունի: Մայիսի 22-ին կայանալու է փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը, որը սկսվելու է Երևանի ժամանակով 22:15-ին: Մրցանակների և գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու» ճակատագիրը որոշելու է ժյուրին Ռոբերտ Դե Նիրոյի գլխավորությամբ: Ինչպես ենթադրում է Screen փառատոնային հրատարակությունը, հաղթանակի ամենից շատ հավակնում են Ժան Պյերը և Լյուկ Դարդենը «Հեծանիվով տղան» ֆիլմով, Թերենս Մալիկը «Կենաց ծառով», Ակի Կաուրիսմյակին «Հավր» հեքիաթով, Միշել Խազանավիչուսը «Արտիստը» ֆիլմով, Նուրի Բիլգե Ջելյանը «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմով: Ներկա փառատոնն արդեն հասցրել է նախադեպ ստեղծել. Առաջին անգամ ողջ պատմության ընթացքում նա պերսոնա նոն գրատա է համարել ռեժիսոր Լարսա ֆոն Թրիերին, որն անհաջող կատակ է արել Հիտլերի նկատմամբ իր վերաբերմունքի առիթով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |