Ճապոնիայի վերականգնումը կարող է արժենալ 184 միլիոն դոլար22 մայիսի 2011 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի վերականգնումը մարտին տեղի ունեցած երկրաշարժից և դրան հետևած ցունամիից հետո կարող է արժենալ 10-15 տրիլիոն յեն (184 մլրդ դոլար): Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Կաորու Յոսանոյին: Նրա խոսքերով, պետությանը կարող է անհրաժեշտ լինել արժեթղթերի թողարկում երկրի վերականգնման ծախսերը փակելու համար, սակայն այն չպետք է մոռանա դրանց մարման հետագա ուղիների մասին: Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն ապրիլի վերջին հայտարարել էր տնտեսական և սոցիալական միջոցները վերանայելու մասին, որոնք հաշվի են առնելու երկրաշարժի հետևանքով առաջացած փոփոխությունները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |