Հայաստան եկող ինտերնետ կապի մալուխը կտրվել էր սղոցո՞վ23 մայիսի 2011 - 13:08 AMT PanARMENIAN.Net - «Ֆայբերնետ» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Վրաստանից Հայաստան եկող ինտերնետ կապի խողովակները և մալուխը հավանաբար կտրվել են սղոցող գործիքի օգնությամբ։ «Ի պատասխան վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությանն այն մասին, թե ով է կտրել մեր ընկերության կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից վարձակալվող մալուխը, շտապում ենք տեղեկացնել, որ իրոք, ուրբաթ մայիսի 20-ին ժամը 15:50-ի սահմաններում ամբողջությամբ խափանվել է կապը «Ֆայբերնետ» ընկերության ցանցի և ինտերնետ հասանելիություն մատակարարող բոլոր այլ միջազգային ցանցերի միջև»,-գրված է «Ֆայբերնետ»-ի տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է ընկերությունը, դեպքի վայր են ժամանել ինչպես մեր թե՛ «Ֆայբերնետ»-ի և թե՛ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները, և հայտնաբերել են մալուխի վնասված հատվածը: Պարզվել է, որ վնասված հատվածում կտրված է ինչպես առաջին արտաքին պաշտպանիչ խողովակը, այնպես էլ երկրորդ պաշտպանիչ խողովակը և ինքը՝ մալուխը: Տեղում կատարվել է լուսանկար։ Հիմք ընդունելով կատարված լուսանկարները՝ «Ֆայբերնետ»-ը հակված է ենթադրել, որ խողովակները և մալուխը կտրվել են սղոցող գործիքի օգնությամբ: «Ֆայբերնետ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների աշխատակիցների շնորհիվ մալուխի վնասված հատվածը վերականգնվել է հնարավորինս սեղմ ժամկետներում: «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների կողմից արձանագրություն է կազմվել տեղի ունեցածի վերաբերյալ և տարվում է հետաքննություն: Ըստ «Ֆայբերնետ»-ի՝ հետաքննությունն ավարտվելուց հետո «ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչները կտրամադրեն մանրամասն տեղեկատվություն։ «Ֆայբերնետ»-ը նշում է, որ հակված չեն տարածված այն կարծիքին, թե տեղի ունեցածը մրցակիցների կողմից կատարված գործողություն է։ «Չնայած շուկայում առկա բավական լուրջ մրցակցությանը՝ մենք կարողանում ենք պահպանել մեր մրցակիցների հետ առողջ հարաբերությունների մթնոլորտը։ Մասնավորապես նմանատիպ պատահարների հետևանքներից խուսափելու նպատակով, «Ֆայբերնետ» ընկերությունը բանակցություններ է վարել իր մրցակից ընկերությունների հետ, նրանցից ստացել ենք հստակ կոմերցիոն առաջարկներ, որոնք թույլ կտան ձեռք բերել պահուստային թողունակություններ ՀՀ տարածքում նման իրավիճակներից խուսափելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ և հավելվում, որ վերջերս ընկերությունը մի շարք լուրջ քայլեր է ձեռնարկել ՀՀ տարածքից դուրս գտնվող կապուղիների պահուստայնությունն ապահովելու և որակական չափանիշները բարելավելու ուղությամբ, որոնց մասին առավել մանրամասն կտեղեկացվի մոտակա օրերին: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը |