Հովիկ Աբրահամյանը գտնում է, որ համաներումը կիրականացվի մինչև սեպտեմբերի 21-ը23 մայիսի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Ինձ թվում է, որ հանրությունը պետք է գոհ լինի նրանից, որ երկրի նախագահն ամեն ինչ անում է, մեղմելու համար լարվածությունը երկրում և հանդուրժողականություն հաստատելու համար»,-լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով ՀՀ նախագահի համաներում հայտարարելու մասին առաջարկության վերաբերյալ: Աբրահամյանը հիշեցրել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա արդեն թվով 9-րդ համաներումը կլինի: Ինչ վերաբերում է համաներման ժամկետներին, ապա Հովիկ Աբրահամյանը նշել է,որ հավանաբար, համաներումը կիրականացվի մինչև սեպտեմբերի 21-ը: Հիշեցնենք, որ ՀՀ քառօրյայի օրակարգում ընդգրկված է ՀՀ նախագահի առաջակությունը համաներում հայտարարելու մասին: ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովը քննարկել է նախագահի առաջարկությունը փակ նիստում և հավանություն տվել նրան: Ավելի վաղ Սարգսյանը հայտարարել է, որ կարող ներում շնորհել մարտի 1-ի գործով դատապարտված Սասուն Միքայելյանին ու Նիկոլ Փաշինյանին մայիսի 28-ի՝ Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |