Բակո Սահակյան. Լեռնային Ղարաբաղն ի վիճակի է ապահովել իր անվտանգությունը23 մայիսի 2011 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղն ի վիճակի է ապահովել իր անվտանգությունը, ինչն էլ անում է այսօր: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Էխո Մոսկվիի» եթերում: «Մենք դա անում ենք 1994թ. ի վեր: Արդեն 17 տարի է մենք մարտական հերթապահություն ենք իրականացնում և սեփական ուժերով ենք ապահովում Ղարաբաղի անվտանգությունն ու պաշտպանում Ղարաբաղի պետական սահմանը՝ մենք դա անում ենք ԼՂՀ ՊՆ ուժերի և այլ մարտական ստորաբաժանումների ուժերով, որոնք ապահավում են մեր հանրապետության անվտանգությունը: Եթե գլոբալ առումով մենք գտնում ենք, որ այդ սպառնալիքը վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին ու Ղարաբաղի ժողովրդին, ապա մենք գտնում ենք, որ հավասար կերպով այստեղ պետք է պատասխանատվություն կրեն նաև ՀԱՊԿ անդամները, եվրոպական պետությունները: Քանի որ, կրկնվեմ, սպառնալիքները վերաբերվում են ոչ միայն Ղարաբաղին: Ուստի, մենք գտնում ենք, որ մենք ապահովում ենք ոչ միայն մեր քաղաքացիների անվտանգությունը, մեր պետության անվտանգությունը, այլ նաև ապահովում ենք որոշակի համամարդկային արժեքների պահպանումը: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ զգում ենք մեր պատասխանատվությունն այդ առումով, քանի որ բոլոր ժամանակներում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մասնակցել է նաև համամարդկային արժեքների կերտմանը: Այնպես է ստացվել, որ արդեն տարիներ շարունակ, մենք որոշ առումով մեկուսացած լինելով, կատարում ենք նաև որոշակի խնդիրներ, որոնք վերաբերվում են ոչ միայն մեզ»,-հայտարարել է Արցախի նախագահը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |