Մարսելում ցուցադրվում են հայ ծաղրանկարչի աշխատանքները23 մայիսի 2011 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Մարսել քաղաքի «Սահակ-Մեսրոպ» մշակութային կենտրոնում բացվել է ծաղրանկարիչ, Հովհաննես Չաչկալի անհատական ցուցահանդեսը` ստեղծված Ստամբուլի «Ակոս» թերթի համար: Հովհաննես Չաչկալը ծնվել է 1959 թ-ին Ստամբուլում: Մասնագիտությամբ դեղագործ է: Ծաղրանկարներով սկսել է զբաղվել 1977 թ-ից, տարբեր տարիներին աշխատել է Ստամբուլում լույս տեսնող թերթերում և ամսագրերում: 2008թ-ի հունվարին Հրանտ Դինքի հիշատակին տպագրել է մեծ ալբոմ: Այժմ աշխատում է «Ակոս» թերթում, տեղեկացնում է Nouvelles d`Arménie-ն: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 29-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |