ՀՖՖ Գործկոմն Արկադի Անդրիասյանին ֆուտբոլում «անցանկալի անձ» չի ճանաչել

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ից տեղի ունեցավ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: Նիստի ընթացքում Գործկոմը մերժեց «Արարատի» մարզիչ Արկադի Անդրիասյանին իր կողմից թույլ տված անվայել վարքագծի և ոչ մարզական պահվածքի համար ֆուտբոլում «անցանկալի անձ» հայտարարելու առաջարկը` բավարար համարելով Կարգապահական կոմիտեի կողմից սահմանված պատժամիջոցը` զրկել ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 10 խաղով: Ապրիլի 23-ին Անդրիասյանը Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» - «Փյունիկ» հանդիպման ընդմիջման ժամանակ ծեծի էր ենթարկել ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանին:

Գործկոմի անդամները հաստատեցին ՀՖՖ իրավական և մշտական կոմիտեների կազմերը, ինչպես նաև ՀՖՖ Վեճերի լուծման պալատի կանոնակարգի նախագիծը:

Գործկոմի անդամների կողմից քննարկվեցին և հաստատվեցին փոփոխություններն ու լրացումները ՀՖՖ Կարգապահական, և Ֆուտբոլիստների Կարգավիճակային և տրանսֆերների կանոնակարգերում: Գործադիր մարմինը հաստատեց ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի կոմիտեների անդամների անկախությունը, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---