«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ միացել է «CONTACT» դրամական փոխանցումների համակարգին23 մայիսի 2011 - 18:07 AMT PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ միացել է «CONTACT» դրամական փոխանցումների հերթական միջազգային համակարգին: Սկսած այս տարվա մայիսի 20-ից ֆիզիկական անձինք հնարավորություն ստացան ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և Ռուսական ռուբլով նաև «CONTACT» դրամական փոխանցումների համակարգի միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «CONTACT» համակարգը դարձավ Բանկի հետ համագործակցող թվով տասերորդ միջազգային դրամական փոխանցումների համակարգը: Բանկի հաճախորդները ստացան հերթական հնարավորությունը դրամական միջոցները ուղարկել ապահով, մատչելի և արագ, առանց հաշվի բացման: Այդպիսով, երկրի ողջ բնակչությունը հնարավորություն ունի գումար փոխանցել կամ ստանալ շուկայում դրամական միջոցների փոխանցման խոշորագույն համակարգերից մեկի միջոցով: Բացի այդ, Բանկը շարունակում է ընդլայնել տարբեր դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակները, նախատեսելով մինչև տարեվերջ առաջատար դիրքեր գրավել ՀՀ դրամական փոխանցումների շուկայում»,- ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը: «CONTACT» միջազգային դրամական փոխանցումների համակարգը գործում է ԱՊՀ և Բալթյան երկրներում` 175 բանկեր և կազմակերպություններ: «CONTACT» համակարգով կարելի է գումար փոխանցել կամ ստանալ աշխարհի ավելի քան101 երկրներից: «CONTACT» համակարգի հիմնական առավելություններն են` փոխանցման ցածր արժեքը, արագ և պարզ ձևակերպումը (3-5 րոպե), արագ ստացումը (մի քանի րոպեների ընթացքում), ստացողի կողմից ծախսերի բացակայությունը, հուսալիությունն ու ապահովությունը: 2011թ. մայիսի 20-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում ի թիվս «CONTACT» համակարգի գործում է արագ դրամական փոխանցումների տաս համակարգ (SWIFT, MoneyGram, Migom, Blizko, Inter Express, Անելիք, Բիստրայա Պոչտա, Lider և RIA Money Transfers), որն էլ իր հերթին ապահովում է Բանկի բարձ մրցունակությունը երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում |