Հայաստանը և ԼՂՀ-ն Ֆրանսիայում մասնակցել են բանաստեղծների 11-րդ բիենալեին23 մայիսի 2011 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-22-ը Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի Վալ-դը-Մարն դեպարտամենտում տեղի է ունեցել Բանաստեղծների 11-րդ բիենալեն, որին այս տարի մասնակցում էին Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Վրաստանը ներկայացնող 11 բանաստեղծներ: Հայաստանը ներկայացնում էին բանաստեղծներ Հովհաննես Գրիգորյանը, Վիոլետ Գրիգորյանը, Մարինե Պետրոսյանը, Հասմիկ Սիմոնյանը և Արփի Ոսկանյանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչն էր բանաստեղծ Ռոբերտ Եսայանը: Միջոցառման կազմակերպիչն էր Վալ-դը-Մարն դեպարտամենտի Գլխավոր խորհուրդի մշակույթի վարչությունը, որի ջանքերով նախապես տպագրվել էր հեղինակների կենսագրականներն ու ստեղծագործություններն ամփոփող ֆրանսերեն ժողովածուն: Հայաստանցի եւ արցախցի բանաստեղծները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները հյուրընկալող դեպարտամենտի եւ հարակից քաղաքների (Փարիզ, Կրետեյ, Նոժան, Սեն Քենտեն, Իվրի, Վիտրի) հաստատություններում, հանդիպումներ ունեցան Փարիզի Ուսանողական տան եւ Ալֆորվիլի գրասեր հասարակայնության հետ: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են |