Քուվեյթում նշել են հայկական Ազգային վարժարանի 50-ամյա հոբելյանը23 մայիսի 2011 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Քուվեյթի Ազգային վարժարանի 50-ամյա հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Քուվեյթի ազգային իշխանությունների հրավերով Քուվեյթ էին ժամանել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, Սփյուռքի նախարար Տիկին Հրանուշ Հակոբյանը, Հայաստանից այլ հյուրեր, ԱՄՆ եւ եվրոպական երկրներից ժամանած սփյուռքահայեր, Ազգային վարժարանի շրջանավարտներ: Մայիսի 17-ին կայացավ Վեհափառ Հայրապետի հանդիպումը Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահի հետ, որին ներկա էր նաեւ Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց քուվեյթահայ համայնքի դերը երկրի բարգավաճման գործում: Քուվեյթի Էմիրը բարձր գնահատեց հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների մակարդակը` նշելով, որ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ հետագա առաջխաղացման մեջ կամրջող առաքելություն է վերապահված նաեւ քուվեյթահայ համայնքին: Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Քուվեյթի Էմիրին փոխանցեց Լիբանանի նախագահի ուղերձը: Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպել է նաեւ Քուվեյթի Պետության վարչապետ շեյխ Նասեր ալ-Մուհամմադ ալ-Ահմադ Ալ Սաբահի հետ: Մայիսի 17-ի երեկոյան Ազգային վարժարանի սրահում տեղի ունեցավ վարժարանի 50-ամյա վաստակը խորհրդանշող հուշաքարի բացման պաշտոնական արարողությունն ու հուշամատյանի շնորհանդեսը: Ելույթով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` ներկայացնելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Կառավարության հայեցակարգն ու մեծապես կարեւորելով հայակերտմանն ու հայեցի դաստիարակմանն ուղղված Վարժարանի ազգային գործունեությունը: Ելույթից հետո Սփյուռքի նախարարը վարժարանի տնօրինությանը հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալագիրը: Մայիսի 18-ին Քուվեյթի Պետության եւ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության նախարարությունների հովանավորությամբ Քուվեյթի Համալսարանի «Ալ-Խալիդիե» սրահում մեկնարկեց Ազգային վարժարանի նախկին եւ ներկա շրջանավարտների պարգեւատրման արարողությունը` Քուվեյթի Պետության բարձրագույն կրթության նորանշանակ նախարար Ահմադ Աբդ ալ-Մոհսեն ալ-Մուլայիֆիի, նախարարության այլ պաշտոնյաների, Քուվեյթում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների եւ տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Արարողության վերջում դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ներկաներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` ուղղված Քուվեյթի Ազգային վարժարանի 50-ամյա հոբելյանական տարեդարձին: Մայիսի 19-ին Քուվեյթի «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ քուվեյթահայ համայնքի տարեկան պարահանդեսը, որին հրավիրված էին մասնակցելու Հայաստանից ժամանած երգիչներ Արման Հովհաննիսյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը: Պարահանդեսի ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին Քուվեյթում Հայաստանի դեսպանին, հիսնամյակի հանդիսությունների պատվո նախագահին եւ գործադիր մարմնի անդամներին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |