Դավիթ Նալբանդյանն իջել է ATP վարկանիշի 23-րդ հորիզոնականը![]() 23 մայիսի 2011 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին ATP (Թենիսիս միջազգային ասոցիացիա) հրապարակեց աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մայիսի 16-ի արդյունքների համեմատ մեկ հորիզոնականով իջել է և 1425 միավորով 23-րդ տեղում է: Երկու վիրահատություններից հետո Նալբանդյանը կորտ կվերադառնա 2011 թվականի հունիսի սկզբին և կմասնակցի Լոնդոնում կայանալիք «Queens’ Club» առաջնությանը: Այնուհետև նա ելույթ կունենա մեկ այլ լոնդոնյան մրցաշարում` «Boodles Challange»-ում, որը տեղի կունենա մայիսի 14-ից 18-ը: Այս մրցույթները նախապատրաստական կլինեն «Ուիմբլդոնից» առաջ, որը մեկնարկում է հունիսի 20-ին: Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել Ռաֆայել Նադալը (Իսպանիա), որը 12070 միավոր ունի, երկրորդ տեղում Նովակ Ջոկովիչն է (Սերբիա) 11665 միավորով, իսկ Ռոժեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 8390 միավորով եզրափակում է եռյակը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |