«Հովեր» կամերային երգչախումբը հանդես կգա հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով![]() 24 մայիսի 2011 - 08:35 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու «Հովեր» կամերային երգչախմբի համերգը: Այն կրում է «14 Հայ կոմպոզիտորների խմբերգեր» անվանումը: Ծրագրում ընդգրկված են Է. Միրզոյանի, Է. Հովհաննիսյանի, Ե.Երկանյանի, Ս. Երկանյանի, Ս. Բաբաթորոսյանի, Ա.Ազիզյանի, Ա. Ավանեսովի, Վ. Մանուկյանի,Վ. Շարաֆյանի, Լ. Պիպոյանի, Ա.Ղազարյանի, Ա. Բոյամյանի,Վ. Աճեմյանի, խմբերգային ստեղծագործությունները: «Հովեր» կամերային երգչախումբը ստեղծվել է 1992-ին: Երգչախմբի գլխավոր տնօրենն ու հիմնադիրը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Սոնա Հովհաննիսյանն է: «Հովերը» մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների եւ մեծ ճանաչում ունի ողջ աշխարհում հոգևոր երաժշտությունը գնահատողների շրջանում: ![]() ![]() Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |