Իսրայելցիների 90 տոկոսը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը24 մայիսի 2011 - 09:33 AMT PanARMENIAN.Net - Քնեսեթի կրթության հանձնաժողովում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման հետ կապված news.co.il պորտալը սկսել է առցանց հարցում Իսրայելի քաղաքացիների շարքում: Հարցը ձևակերպվել է հետևյալ կերպ. պե՞տք է արդյոք Իսրայելը ճանաչի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Ավելի քան 2000 քվեարկողների 90 տոկոսը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այսինքն 1886 մարդ, դեմ է ընդամենը 10 տոկոսը (208): Իսրայելի Քնեսեթում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հարցը կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողով փոխանցելու մասին քվեարկությունը, որը գլխավորում է Ալեքս Միլլերը: 20 հոգի «կողմ» է քվեարկել, «դեմ» քվեարկող չի եղել: Հարցը բարձրացրել է պատգամավոր Զախավա Գալիոնը «Մերեց» կուսակցությունից, որը մարտին փոխարինեց Քնեսեթում Հայաստանի գլխավոր «լոբբիստ« Հաիմ Օրոնին, հայտնում է IzRus-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |