Կաննի փառատոնի մասնակից «Բյութիֆուլ» ֆիլմը կցուցադրվի «Նարեկացի» միությունում 24 մայիսի 2011 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին «Նարեկացի» արվեստի միության կինոսրահում ցուցադրվելու է Կաննի 64-րդ միջազգային փառատոնում ներկայացված, մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյութիֆուլ» կինոդրաման: Ցուցադրությունն անց է կացվում Միության «Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» շարքի շրջանակներում: Ֆիլմը ցուցադրվելու է ռուսերեն թարգմանությամբ: Թմրանյութերի վաճառքով զբաղվող տարիքն առած տղամարդու գլխավոր դերի կատարման համար Խավիեր Բարդեմը պարգևատրվել է Կաննի փառատոնի իր առաջին «Ոսկե արմավենու ճյուղով»: Ֆիլմի անգլերեն խորագրի` «Biutiful», ուղղագրական ձևափոխումը միտումնավոր հնարք է ու բացահայտվում է ֆիլմի սյուժեում: Կինոնկարը նաև «Օսկարի» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հավակնորդ էր: «Բյութիֆուլ»-ը պատում է ամուսնալուծված և երկու մանկահասակ երեխաների հոր մասին, ով իմանալով քաղցկեղի իր մահացու ախտորոշումը` սկսում է նախապատրաստվել իր վաղաժամ մահվան: Փորձելով վերագնահատել իր անցած ուղին` հերոսը նաև փորձ է անում կարգավորելու իր ներկան: Իսկ այդ ներկան խրթին է ու խճճված, և լի ապօրինություններով ու մութ էջերով: Ցուցադրությունից հետո նախատեսվում է քննարկում, որը կվարի կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |