«Ֆրեշ» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ «աննորմալ կիվիների» համար24 մայիսի 2011 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց օրենքի հնարավոր խախտման առնչությամբ վարույթ հարուցել «Ֆրեշ» ընկերության նկատմամբ: Վերոնշյալ ընկերությանը պատկանող «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում պարբերաբար կազմակերպվում են ակցիաներ, որոնց շրջանակում որոշ ապրանքատեսակներ վաճառվում են որոշակի զեղչված գնով: Նման կերպ, մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում թողարկվել և հաճախորդներին են տրամադրվել գովազդային թերթիկներ` զեղչված ապրանքների մասին տեղեկատվությամբ: Այդ թերթիկներում նշված է, որ 3 հատ կիվին միասին վաճառվում է 375 դրամով, մինչդեռ, երբ հաճախորդը մայիսի 10-ին սուպերմարկետից գնել է 3 հատ կիվի, դրա դիմաց գանձվել է 510 դրամ: Խնդրի մասին հրապարակվել է «Իրավունք» թերթում՝ «Աննորմալ կիվիներ Ֆրեշից» հոդվածում, որտեղ նշված է նաև, որ բացի կիվիից, այս սուպերմարկետում սպառողին թյուրիմացության մեջ են գցում նաև ակցիայի շրջանակում վաճառվող մի շարք այլ ապրանքատեսակներ, որոնց գները միշտ չէ որ համապատասխանում են գովազդում նշված արժեքին: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը ուսումնասիություններ կիրականացնի այս սուպերմարկետում` պարզելու, թե որքանով են ապրանքների վաճառքի գները համապատասխանում գովազդում նշվող պայմաններին, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |