Վիրահայերը չեզոք դիրքորոշում ունեն և չեն շտապում սատարել ընդդիմությանը24 մայիսի 2011 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ընթացող վերջին ներքաղաքական զարգացումների ֆոնի վրա հայ համայնքը չեզոք դիրք է գրավել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը: Թորոսյանը նշել է, որ Վրաստանի հայ համայնքը նա դիտարկում է Ջավախքից զատ: «Վրաստանի հայ համայնքը բավականին իներտ է, քանի որ ընդդիմությունը չի խոստանում լուծել նրանց խնդիրները, մասնավորապես, լուծել հայ եկեղեցու կարգավիճակի, վրաց հանրությանը հայերի ինտեգրման հարցերը: Այդ պայմաններում Վրաստանի հայերի չեզոք դիրքորոշումն արդարացված է: Ջավախահայերը ևս չեզոք են, քանի որ հետխորհրդային շրջանում ոչ մի ընդդիմադիր ուժ չի զբաղվել ջավախահայերի հարցերով իշխանության գալուց հետո»,-ասել է Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա, Վրաստանի հայ բնակչության համար միևնույն է, թե որ ուժերն իշխանության կգան, եթե այդ ուժերը մտադիր են լուծել նրանց խնդիրները: Թորոսյանը հայտնել է նաև, որ չնայած ճանապարհաշինությանն ու տարածաշրջանի գազաֆիկացմանը, Ջավախքի հիմնական խնդիրներից մեկն է մնում գործազրկությունը և հայոց լեզվի հարցը: Բացի այդ, տեղական իշխանությունները մշտապես վերահսկում են հայ ակտիվիստների գործողությունները, զանգվածային ձերբակալություններ կատարում երիտասարդների շրջանում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |