ՀՀ ԱԺ-ն քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օգտին![]() 24 մայիսի 2011 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն այսօր շարունակեց երեկ մեկնարկած ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը: Ելույթ ունենալով խորհդարանում` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը անդրադարձավ 2 հիմնական փոփոխության: Առաջին փոփոխությունը վերաբերում էր նրան, որ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն պետք է հաշվառված լինի համայնքում ոչ թե 2 տարի, ինչպես նախատեսվում է գործող օրենքով, այլ 6 ամիս: Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է քվեարկության ամփոփման փուլում ընդդիմության վստահված անձանց անհրաժեշտության դեպքում տրամադրել գրանցամատյանում նշված ընտրողների թվի վերաբերյալ տվյալները: Ինչպես ասաց Թովմասյանը, սրանով կառավարությունը ընդառաջ է գնում ընդդիմությանը: Քննարկումներից հետո պատգամավորները 73 «կողմ», 11 «դեմ», առանց ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ քվեարկեցին օրինագծի օգնտին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |