«Նեզավիսիմայա գազետա»-ի գլխավոր խմբագիր. Ադրբեջանի իշխանությունները մանկամիտ են գործում24 մայիսի 2011 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի իշխանությունները մանկամիտ են, նեղացկոտ: Նրանք գիտեն, որ ռադիոկայանն ազատական է, ժողովրդավարական և անաչառ»,-«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է «Նեզավիսիմայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովը՝ մեկնաբանելով «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանի այցը Լեռնային Ղարաբաղ, որից հետո Ադրբեջանի իշխանությունները նրան «անցանկալի անձ հայտարարեցին»: Ռեմչուկովը հիշեցրել է, որ Բունտմանը բարեխիղճ լրագրողի գրեթե 20-ամյա փորձ ունի: «Ուստի, նման հայտարարությունները ոչ միայն վարկաբեկում են երկիրը, այլ նաև միտք են առաջացնում, որ այնտեղ ամեն ինչ կարգին չէ: Որովհետև սովորաբար իշխանությունները նյարդայնանում են, երբ որևէ լրագրող ինչ-որ բան է բացահայտում, քանի որ թաքցնելու քիչ բան չունեն»,-ասել է նա՝ մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները: Նախօրեին «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանն այցելել էր ԼՂՀ, որտեղ հարցազրույց էր վերցրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից և Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանից: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն Բունտմանին հայտարարեց «պերսոնա նոն գրատա»՝ արգելելով նրա մուտքն Ադրբեջան: Սակայն, ինչպես հայտարարել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, ռադիոկայանի աշխատակիցները հետագայում ևս կայցելեն այնտեղ, ուր նրանց կգործուղի գլխավոր խմբագիրը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հարաբերությունների համար |