Նիդերլանդներում արդեն նշել են Առաջին Հանրապետության օրը24 մայիսի 2011 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված տոնական միջոցառում` կազմակերպված Հոլանդիայի Հայ դատի հանձնախմբի կողմից: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով անդրադարձավ Առաջին Հանրապետության նշանակությանը հայ ժողովրդի պատմության ու ներկայի համար: Իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Մայիսյան հերոսամարտերը նշանավորեցին միասնականության անպարտելիությունը, արդար դատի համար պայքարի անբեկանելիությունը, գաղափարներ, որոնք մենք վերահաստատեցինք 20-րդ դարի վերջին Արցախի ազատագրման պայքարում: Բոլոր տարաձայնությունները, տարբերվող կարծիքներն ու մոտեցումները երկրորդական դարձան եւ աշխարհասփյուռ հայությունը միավորվեց հայրենիքի հետ` հասնելու բարձրագույն գաղափարի իրականացմանը` անկախ հայրենիքի հաստատմանը»: Տոնական միջոցառմանը հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկավ ամերիկահայ հայտնի երգիչ Գառնիկ Սարգսյանը: Տոնական միջոցառմանը ներկա էին նաեւ Բելգիայի ու Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբերի, ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության, եւ Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |