Իսլանդական հրաբխի ժայթքումը չի անդրադարձել «Զվարթնոցի» չվերթների վրա24 մայիսի 2011 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Իսլանդական Գրիմսվոտն հրաբխի մոխրի ամպը չի անդրադարձել «Զվարթնոց» օդանավակայանի բնականոն աշխատանքի վրա, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: «Ոչ մի չվերթ չեղյալ չի հայտարարվել և չի հետաձգվել, մենք խնդիրներ չունենք»,-ասել է նա: Իսլանդական Գրիմսվոտն հրաբխի ժայթքումը սկսվեց մայիսի 21-ին: Արդյունքում բազմաթիվ չվերթներ հետաձգվեցին Շոտլանդիայում ու Անգլիայի հյուսիսում: Հրաբուխը մարեց մայիսի 23-ին: Միայն եվրոպական զբոսաշրջային ընկերությունների վնասը գնահատվում է 2,3 մլրդ դոլար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |