Հովհաննես Սահակյան. ՀՀ նախագահներից ոչ մեկը ոչ հայանպաստ համաձայնագիր չի կնքի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ24 մայիսի 2011 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի հավատում, որ հայկական ղեկավարներից որևէ մեկը կարող է հայկական կողմի համար ոչ բարենպաստ համաձայնագիր կնքել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: «Դուք կարծում եք, որ Հայաստանի որևէ ղեկավար կարող է իր ստորագրությունը դնել հայկական կողմի համար ոչ բարենպաստ համաձայնագրի ներքո և դրանից հետո հայ կոչվել և բնակվել Հայաստանո՞ւմ»,- հայտնել է նա լրագրողներին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը կանգնած է եղել ղարաբաղյան պայքարի ակունքներում: Ինչ վերաբերում է որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման ահագնացող սպառնալիքի մասին, ապա Սահակյանն ընդգծել է, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, միշտ էլ պատերազմի վերսկսման վտանգ կա: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |