ՀՀ օմբուդսմենը հուսով է, որ մարտի 1-ի գործով ձերբակալվածները շուտով ազատ կարձակվեն![]() 24 մայիսի 2011 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում տեղի է ունեցել «Հարյուր հարց, հարյուր պատասխան» քննարկումը, որի կազմակերպիչն էր «Սիվիլիթաս» հիմնադրամը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, որը անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, հույս է հայտնել, որ մարտի 1-ի գործով ձերբակալված անձինք շուտով ազատ կարձակվեն: Ըստ Անդրեասյանի, նման քայլերը միշտ դրական արձագանք են գտնում հանրության շրջանում և կարող են դրական զարգացումների պատճառ դառնալ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Ազգային ժողովին համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի համաներման մասին առաջարկը հավանաբար ԱԺ-ում կքննարկվի մայիսի 25-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |