Հայաստանում Opera Mini-ից 1 ամսում միջինում դիտում են 1347 վեբ-էջ24 մայիսի 2011 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Opera Software ընկերությունը հրապարակել է 2011-ի ապրիլ ամսվա Opera Mini բջջային բրաուզերի վիճակագրությունը։ Ինչպես նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, Opera Mini-ի ճանաչվածությունն աճում է։ 2011-ի ապրիլին բրաուզերից օգտվել է 107,1 մլն օգտագործող, ինչը 4,6 %-ով ավելի է մարտ ամսից։ Այս փաստը արձանագրում է Opera Mini բրաուզերի ամենաճանաչված լինելն ամբողջ աշխարհում։ Ըստ Opera Software-ի՝ սոցիալական ցանցերը հանդիսանում են բջջային բրաուզերներից օգտվելու պատճառը։ Opera Mini-ի տվյալներով, Facebook սոցցանցը հանդիսանում է ամբողջ աշխարհի կտրվածքով ամենաճանաչվածը, իսկ երկրորդ տեղում «Վ Կոնտակտե» սոցցանց է, որի հիմնական այցելուները Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի օգտվողներն են։ Opera Mini-ի բրաուզերի օգտագործողների քանակով Հայաստանն առաջընթաց է գրանցել ԱՊՀ երկրների շարքում՝ մտնելով առաջատար տասնյակի մեջ։ Տասնյակը գլխավորում է Ռուսաստանը, հաջորդում են Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, ապա Հայաստանը, Մոլդովան, Ադրբեջանը և տասնյակը եզրափակում է Տաջիկստանը։ Դիտված վեբ-էջերի քանակով առաջատար են հանդիսանում Ուզբեկստանն ու Բելառուսը։ Իսկ Հայաստանում Opera Mini-ի օգտագործողները մեկ ամսվա ընթացքում միջինում դիտում են 1347 վեբ-էջ։ Ըստ Opera Mini -իի վիճակագրության, ԱՊՀ երկրներում առավել տարածված կայքերն են «Վ Կոնտակտե», «Յանդեքս», «Օդնոկլասնիկի», Google և Mail.Ru. ԱՊՀ երկրներում Opera Mini բրաուզեր օգտագործողների մեծ մասն օգտագործում է Nokia հեռախոս, ապա Sony Ericsson և Samsung։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |