Հայաստանի Օմբուդսմենը մտադիր է ավելի ուշադիր հետևել քաղաքական և ընտրական գործընթացներին![]() 24 մայիսի 2011 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մտադիր է ավելի ուշադիր հետևել քաղաքական և ընտրական գործընթացներին երկրում: Այդ մասին մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է «Հարյուր հարց և հարյուր պատասխան» քննարկումների ժամանակ, որը կազմակերպել էր Civilitas-ը: Նրա խոսքով` բարեփոխված Ընտրական օրենսգրքի համաձայն, որն ընդունվել է մայիսի 24-ին ՀՀ ԱԺ կողմից երկրորդ ընթերցմամբ, կոնկրետացվել են Օմբուդսմենի ինստիտուտի իրավունքներն ու լիազորությունները: Այս համատեքստում Անդրեասյանը նկատել է, որ եթե նախկինում երկրի նախագահը կարող էր ԿԸՀ-ում չընդգրկել ՀՀ Օմբուդսմենի կողմից ներկայացված որևէ թեկնածուի, ապա այժմ Օմբուդսմենի կողմից առաջարկված բոլոր թեկնածուներն ընդգրկվելու են ԿԸՀ կազմում: Նա ընդգծել է նաև, որ հետևելու է երկրի քաղաքացիների ընտրական իրավունքների իրականացմանը: Հայաստանում հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան համապատասխանաբար 2012 և 2013 թվականներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |