Երևանում տեղի կունենա «Մենք ենք մեր հաղթանակը» մեծամասշտաբ երիտասարդական ֆլեշ-մոբ24 մայիսի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին` ժամը 10:30-ին, «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնը» Շահումյանի անվան հրապարակում կազմակերպում է «Մենք ենք մեր հաղթանակը» խորագիրը կրող մեծամասշտաբ երիտասարդական ֆլեշ-մոբ: Ինչպես հաղորդում է կենտրոնի մամլո ծառայությունը, միջոցառման շրջանակներում ավելի քան 800 երիտասարդներ` կարմիր, կապույտ և ծիրանագույն շապիկներով, կազմելու են «հաղթանակ» բառը` հայերենով և անգլերենով, այնուհետև խոնարհվելու են մայր հողին, ձեռքերը պարզելու են դեպի երկինք և 3 անգամ կանչելու են «հաղթանակ» բառը: Այս ամենը նկարահանվելու է ուղղաթիռից և օգտագործվելու է` որպես համանուն ֆիլմի վերջաբան: Ֆիլմի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն ֆլեշ-մոբի միջոցառումից անմիջապես հետո: Ֆլեշ-մոբը նպատակ ունի` մեկ գաղափարի շուրջ համախմբելու հայ երիտասարդներին և ևս մեկ անգամ բարձրացնելու հայ երիտասարդների հաղթական ոգին: Մայիսի 26-ին` ժամը 18:30-ին մասնակիցները հավաքվելու են հրապարակում, որպեսզի փորձ անեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |