Երևանում տեղի կունենա «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողով24 մայիսի 2011 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին և ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիա Լուկյանովային: Անդրադարձ կատարվեց ՊՀԾ կողմից իրականացվող դպրոցական սնունդ ծրագրին: Ողջունելով հյուրերին` նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից մայիսի 26-28 Երևանում կազմակերպվող «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովի նպատակները: Համաժողովին մասնակցելու են Սփյուռք ունեցող պետությունների համապատասխան պետական մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև այդ պետությունների` ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Բարձր գնահատելով ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը` Դալի Բելգասմին ողջունեց համաժողովի կազմակերպման գաղափարը: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Սփյուռքի հիմնախնդիրներին, պետություն-սփյուռք հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |