Կարեն Կարապետյան. Երևանում ներդրողների համար բարենպաստ դաշտ է ապահովված

Կարեն Կարապետյան. Երևանում ներդրողների համար բարենպաստ դաշտ է ապահովված

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «ՔրոնիՄեդ Մայնինգ» ընկերության ղեկավար, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բադեն Վյուրտենբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկիի հետ: Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ժամանակ քննարկվել են մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր: Շնորհակալություն հայտնելով «ՔրոնիՄեդ Մայնինգ» ընկերությանը իրականացվող ներդրումային ծրագրերի համար` Կարեն Կարապետյանը հյուրին ներկայացրել է քաղաքային տնտեսության մեջ գործարար հետաքրքրություն ներկայացնող ոլորտները:

Քաղաքապետը նշել է, որ Երևանում լուրջ քայլեր են ձեռնարկվել, և ներդրողների համար ապահովված է հարմարավետ ու բարենպաստ դաշտ: Կարևորելով «Էրեբունի» թանգարանի վերակառուցման անհրաժեշտությունը` Կարեն Կարապետյանը նշել է, որ թանգարանն ունի 3000-ամյա պատմություն, պատմամշակութային մեծ արժեք է ներկայացնում և խթան կարող է հանդիսանալ նաև զբոսաշրջության զարգացման հարցում. «Զբոսաշրջության քարտեզի վրա Երևանը պետք է ներկայանալի դառնա»,- ընդգծել է քաղաքապետը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---