Հայաստանի խորհրդարանը քննարկում է համաներում հայտարարելու մասին նախագահի առաջակը25 մայիսի 2011 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի նախագահի առաջարկը համաներում հայտարարելու մասին: Ելույթ ունենալով ԱԺ-ում որպես հիմնական զեկուցող` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ համաներում հայտարարելու մասին որոշումը Հայաստանի նախագահի բարի կամքի դրսևորում է և թույլ կտա Հայաստանի որոշ քաղաքացիներին անկախության տոնը նշել իրենց ընտանիքներին հետ: «Համաներում հայտարարելը մարդասիրական քայլ է, որը կօգնի միավորել ժողովրդին: Մենք պետք է փոխենք մեր հասարակական կյանքը, մեր երկրում երկխոսությունը դարձնենք քաղաքակիրթ»,- ասել է նախարարը և հավելել, որ համաներում հայտարարելը չի նշանակում, որ պետությունը թուլացնում է զգոնությունը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին համաներում հայտարարելու առաջարկով` Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված է Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |