Հայաստանի խորհրդարանը հետաձգել է համաներման մասին հարցի քննարկումը մինչև վաղը

Հայաստանի խորհրդարանը հետաձգել է համաներման մասին հարցի քննարկումը մինչև վաղը

PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն առաջարկել է ՀՀ խորհրդարանին հետաձգել համաներում հայտարարելու մասին հարցի քննարկումը մինչև վաղը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը ՀՀ ԱԺ-ից, Թովմասյանը հայտարարել է, որ այդ ընթացքում հնարավոր կլինի քննարկել բոլոր առաջարկները և ընդունել վերջնական որոշում: «Վաղը մենք խորհրդարան կներկայացնենք առաջարկի վերջնական տարբերակը»,- ասել է նախարարը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին համաներում հայտարարելու առաջարկով` Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված է Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---