Հունիսի 6-ին կմեկնարկեն «Կորել և գտնվել է Հայաստանում» ֆիլմի հայաստանյան նկարահանումները25 մայիսի 2011 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Հայաստանում սկսվում են Գոռ Կիրակոսյանի «Կորել և գտնվել է Հայաստանում» ֆիլմի նկարահանումները, որոնք նախատեսված է ավարտին հասցնել հուլիսի 15-ին: Սիրային կատակերգությունը պատմում է ամերիկացի երիտասարդի մասին, որին լքել է ընկերուհին: Ընկերները տանում են նրան Թուրքիա հանգստանալու: Հանգստի ընթացքում, երբ հերոսը որոշում է օդապարիկով զբաղվել էքստրեմալ ժամանցով, ջրային մոտոցիկլետից պոկվում է պարանը և հերոսը վերև է թռչում: Օդում նրա պարանը փաթաթվում է ինքնաթիռին և արդյունքում, երբ պարանը պոկվում է, նա հայտնվում է հայկական գյուղերից մեկի գոմում: Հերոսը, կարծելով, որ Թուրքիայում է, սկսում է թուրքերեն բառեր ասել, հայերն էլ նրան թշնամու տեղ են դնում: Ռոմանտիկ կատակերգության բուն իմաստն, ըստ ռեժիսորի, այն է, որ այն մարդը, ով թշնամի է թվում, կարող է մարդու լավագույն բարեկամը դառնալ: Կիրակոսյանը շատ գաղտնիքներ չբացեց, սակայն ասաց, որ ֆիլմը հեքիաթային-կախարդական է լինելու և դիտողը կարող է նույնիսկ չհասկանալ, թե որ ժամանակաշրջանում է կատարվում գործողությունը: Աշխատանքային գործընթացը սկսվել է հունվար ամսին, նկարահանվել են Թուրքիայի մասին պատմող հատվածները: Ֆիլմի պրոդյուսեր Վալերի Մաքքեֆրին ասաց, որ ֆիլմը որոշ չափով անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության հարցին, սակայն դա չէ ֆիլմում կարևորը: Ֆիլմի համար երաժշտությունը դեռ ընտրված չէ, սակայն կազմակերպիչները գտնում են, որ այնպիսի երաժշտություն պետք է գրվի ֆիլմի համար, որ առաջին նոտաներից իսկ հիշվի: Ֆիլմի բոլոր հերոսներն անխտիր լինելու են պրոֆեսիոնալ դերասաններ: Ֆիլմի մյուս պրոդյուսերն է Մարալ Ջերեջյանը: Նա նշեց, որ ֆիլմը կներկայացվի զանազան կինոփառատոնների: Ֆիլմում խաղում են հոլիվուդյան դերասաններ Ջեմի Քեննեդին, Դեյվ Շերիդանը, Անժելա Սարաֆյանը, Մուրիսա Հարբան, ինչպես նաև Դավիթ Թովմասյանը, Վաչիկ Մանգասարյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը և այլոք: Ֆիլմը նկարահանում է ամերիկյան «Red Tie» կինոստուդիան, տևողությունը` 1 ժամ 40 րոպե է, ֆիլմն ամբողջովին ֆինանսավորում է հայկական կողմը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |