Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը իշխանությունների հանդեպ ժողովրդի ատելությունը չի փոխի պատգամավորական կոճակների հետ 25 մայիսի 2011 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երբեք գործարքի չի գնա իշխանությունների հետ և նման կասկածները վիրավորական է համարում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը: «Այդ ատելությունը, որը հասարակությունը տածում է իշխանությունների նկատմամբ, հիշե'ք հոկտեմբերի 27-ը, ապրիլի 4-ը և մարտի 1-ը, դրանք անհատուցելի արժեքներ են: Եվ ժողովուրդը կատի այն մարդկանց ու քաղաքական ուժերին, որոնք կմոռանան այդ մասին»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ ՀԱԿ-ն ու ՀՀՇ-ն շատ լավ հասկանում են դա: Մանուկյանի խոսքով, երեք տարվա պայքարը ցույց է տվել, որ ՀԱԿ-ի առաջնորդները բարոյական և արժանի մարդիկ են, և որ անգամ բանտերում ՀԱԿ-ի ակտիվիստներն ազատություն չցանկացան արժանապատվության դիմաց: Նա ավելացրել է, որ ՀԱԿ-ի առաջնորդները ժողովրդին ապացուցել են իրենց համառությունը, հավատարմությունը, արժանապատվությունն ու անկաշառելիությունը, ինչը ՀԱԿ-ի շուրջ համախմբել է ժողովրդին և ապահովել նրա միջազգային աջակցությունը: «Եվ այդ արժեքները մենք երբեք չենք փոխի 20 կամ 30 պատգամավորական կոճակների հետ»,- ընդգծել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |