Արամ Մանուկյան. Համաներումը չի վերաբերվի ՀՀՇ նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանին25 մայիսի 2011 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Համաներումը չի վերաբերվի ՀՀՇ նախկին առաջնորդ և ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ նրա, համաներումը վերաբերում է ՔՕ կոնկրետ հոդվածներով դատապարտվածներին, իսկ Սիրադեղյանի գործով դատական որոշում չի կայացվել: Նա հայտարարել է, որ ՀՀՇ-ն կշարունակի պայքարը Վանո Սիրադեղյանին արդարացնելու և Հայաստան վերադարձնելու համար: Մանուկյանը նաև հերքել է որոշ գործիչների այն հայտարարությունները, թե համաներման միջոցով ազատ արձակվել նշանակում է մեղավոր ճանաչվել մարտի 1-ի իրադարձությունների համար: Նա հորդորել է չշփոթել համաներումը ներման հետ՝ ասելով, թե համաներումը իշխանությունների որոշումն է և վերաբերում է ՀՀ ՔՕ կոնկրետ հոդվածներին, մարտի 1-ի գործով դատապարտվածներին ոչ ոք չի խնդրել ներում շնորհել իրեն: ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր և ՀՀՇ նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանը 2000թ. զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա դեմ քրեական գործ հարուցվեց մի շարք հանցագործությունների, այդ թվում հանցավոր խումբ ստեղծելու և պատվերով սպանությունների կազմակերպման համար: Այն ժամանակ էլ Սիրադեղյանն անհետացավ Հայաստանից և նրա հանդեպ միջազգային հետախուզում հայտարարվեց «Ինտերպոլի» միջոցով: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |