Դիարբեքիրի քաղաքապետ. Քրդերի ներկա սերունդը վերջինն է, ում հետ թուրքերը կարող են բանակցել25 մայիսի 2011 - 15:18 AMT PanARMENIAN.Net - «Անցած շաբաթ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը լուրջ նախազգուշացում է արել թուրքական իշխանություններին: Բայդեմիրը, որին շատերը համարում են քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության չափավոր գործիչ, հայտարարել է, որ Քրդերի ներկա սերունդը վերջինն է, ում հետ Թուրքիայի կառավարությունը կարող է բանակցել, գրում է թուրքական Sunday’s Zaman-ը: Ըստ նրա, նոր սերունդը չի ցանկանում փոխզիջման գնալ, նրա վրա ազդում են BDP-ի ավագ սերնդի ծայրահեղականները: Լուրջ խնդիր է համարում նա նաև այն, որ արևելյան ու արևմտյան Թուրքիայի բնակչությունը միմյանց չի հասկանում: «Մենք այլևս չենք կարող շփվել: Դա տխուր է, բայց փաստ է»,-ասել է քաղաքապետը: Նա հավելել է նաև, որ հունիսի 12-ի ընտրություններից հետո ԱԶԿ-ն դեռ պատմական փոխզիջման հնարավարություն ունի քրդական հարցում: «Դա, կարծես, վերջին շանսն է թուրք և քուրդ քաղաքական գործիչների համար»-գրում է թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |