Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ում հայ և ադրբեջանցի է զոհվել

PanARMENIAN.Net - Լույս մայիսի 25-ի գիշերը Մոսկվայում երկու մարդ է զոհվել, վթարի ենթարկվելով առևանգված մոտոցիկլետով, հայտնել է աղբյուրը իրավապահ մարմիններում: Ըստ նրա, 00:25-ին Suzuki մոտոցիկլետը բախվել է Nissan-ի հետ: Արդյունքում մոտոցիկլետի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը մահացել է հիվանդանոցում: Ղեկին եղել է 1994թ. ծնված ադրբեջանցի, իսկ նրա ուղևորն էր 1996թ. ծնված հայաստանցի երիտասարդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մոտոցիկլը առևանգված էր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---