«Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենան հոբելյանական մի շարք միջոցառումներ 25 մայիսի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում, ավանդույթի համաձայն, կիրականացվեն հոբելյանական ծրագրեր: Կցուցադրվեն անկախության տարիներին նկարահանված հայկական վավերագրական ֆիլմեր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, ինչպես նաև կներկայացվեն Հայաստանի ու հայերի մասին օտարերկրյա կինոգործիչների կողմից նկարահանված ֆիլմեր: Իտալական դասական և ժամանակակից ֆիլմերը կցուցադրվեն Իտալիայի միավորման 150-ամյակի առիթով: «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում առանձնակի անդրադարձ կլինի նաև հայազգի ակնառու կինոգործիչների` Ռոման Բալայանի 70-ամյա, Էդմոնդ Քյոսայանի 75 –ամյա և Դմիտրի Կեսայանցի 80-ամյա հոբելյաններին: «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնն այս տարի կայանալու է հուլիսի 10-17-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |