«Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է պայքարել Զարուհու Փոստանջյանի եղբոր ազատության համար![]() 25 մայիսի 2011 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Տիգրան Փոստանջյանի դեմ շինծու քրեական գործով դատավարությունը: «Ժառանգությունը» իր վճռական բողոքն է հայտնում քաղաքական դրդապատճառներով սկիզբ առած այդ քրեական գործի և թատերականացված դատավարության, ինչպես նաև արդեն 15-րդ օրը բանտում հացադուլի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանի արդարացի պահանջներից և ոչ մեկի չկատարման կապակցությամբ: Հացադուլի միջոցով Տիգրան Փոստանջյանը իր բողոքն է հայտնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող անմարդակային և նվաստացուցիչ պայմաններից, իր դեմ որպես խափանման միջոց ապօրինաբար ընտրված կալանքից և առհասարակ իր դեմ սանձազերծված քրեական հետապնդումից: Ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազության և ԱԱԾ-ի համատեղ ջանքերով կյանքի կոչված այս պատվիրված գործն ուղղված է Զարուհի Փոստանջյանի ու «Ժառանգություն» կուսակցության և ընդհանրապես քաղաքացիական հասարակության` օրեցօր աճող ակտիվության և ընդվզման դեմ: «Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել այս անօրինական քրեական հետապնդումը և արդար դատաքննության միջոցով արդարացնել և ազատ արձակել քաղաքական պատանդ Տիգրան Փոստանջյանին»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |